Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով՝ France-2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ժերալդ Դարմանենի խոսքերը։
«Ֆրանսիական կողմը պետք է ներողություն խնդրի այս խոսքերի համար։ Հակառակ դեպքում դա ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների վրա»,- ընդգծել է Այխան Հաջիզադեն։
ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը հավելել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, զանգվածային անկարգությունների ժամանակ ցուցարարներ են սպանվում, լայնորեն տարածված են իսլամաֆոբիայի դեպքերը, մահմեդականների վրա հարձակումներն ու հակասեմականությունը, Ադրբեջանում լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
«Անկախության վերականգնումից ի վեր Ադրբեջանը մշտապես ձևավորվել և զարգանում է որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ հասարակություն։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ տարբեր ազգությունների ու դավանանքների մարդիկ ապրում են խաղաղության և անվտանգության պայմաններում»,- նշել է նա։