Ադրբեջանն ու Պակիստանը խորացնում են ռազմական համագործակցությունը
 Ադրբեջանն ու Պակիստանը խորացնում են ռազմական համագործակցությունը
10:40     05 03 2024    
ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչությունում կայացել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միացյալ շտաբի միջև տեղի է ունեցել ադրբեջանա-պակիստանյան աշխատանքային խմբի մակարդակով 10-րդ հանդիպումը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ռազմական կրթության և գիտության, օպերատիվ պլանավորման, համատեղ զորավարժությունների անցկացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ամփոփիչ արձանագրության ստորագրումից հետո տեղի է ունեցել նվերների փոխադարձ հանձնման արարողությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան   ՊՆ  


Լրահոս