Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում
  Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում
18:39     03 05 2024    
Ադրբեջանական բանակի զինծառայողները և ավիացիոն միջոցները մեկնել են Կոնիա (Թուրքիա)՝ մասնակցելու Anatolian Phoenix-2024 միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, զորավարժություններին Ադրբեջանը ներկայացնում են Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային ուժերի զինծառայողները։

Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև մայիսի 17-ը, ներգրավվելու են նաև Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի 2 Սու-25 գրոհային ինքնաթիռ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս