Ադրբեջանական բանակում հայտնի է դարձել լավագույն դիպուկահարը - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակում հայտնի է դարձել լավագույն դիպուկահարը -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:21     29 04 2024    
2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացվել են մրցույթներ՝ «Լավագույն դիպուկահար» կոչման համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, տարբեր փուլերում զինծառայողները կատարել են՝ «Հրաձգություն անհարմար դիրքից», «Դիպուկահարը պաշտպանությունում», «Դիպուկահարը հարձակման մեջ», «Դիպուկահարների փոխանցումավազք» և այլ դրվագներով վարժություններ։

Մրցույթի անցկացման հիմնական նպատակն է՝ ստուգել զինվոծառայողների պատրաստվածության մակարդակը և որոշել ադրբեջանական բանակի լավագույն դիպուկահարին։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս