Ադրբեջանի և Ղազախստանի ռազմական մասնագետները տարբեր թեմաներով հանդիպումներ են անցկացրել
 Ադրբեջանի և Ղազախստանի ռազմական մասնագետները տարբեր թեմաներով հանդիպումներ են անցկացրել
09:52     27 04 2024    
Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագրին համապատասխան՝ երկու երկրների ռազմական մասնագետները հանդիպումներ են անցկացրել տարբեր թեմաներով։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, ՊՆ բժշկական վարչությունում, Գլխավոր շտաբի կիբերանվտանգության վարչությունում, ադրբեջանական բանակի կրթության և ուսուցման կենտրոնում անցկացված հանդիպումների ընթացքում քննարկվել են՝. ռազմական բժշկության, կիբերանվտանգության, տեղեկատվական աշխատանքի կազմակերպման, պրոֆեսիոնալ զինվորականների պատրաստման, գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական պատրաստվածության ոլորտում ձեռնարկվող միջոցառումները:

Հանդիպումներից հետո ղազախական պատվիրակությունը ծանոթացել է՝ ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալի, Կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի, Դատաբժշկական և ախտաբանական անատոմիայի կենտրոնի, Ռազմաբժշկական ֆակուլտետի, ռազմական հրատարակչության աշխատանքներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս