Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդի հայտարարությանը։
Նա նշել է, որ Ֆերգուս Օլդի խոսքերում բացակայում են արդարությունն ու անաչառությունը։ «Դեսպան, Ձեր պնդումները զուրկ են արդարությունից և անաչառությունից։ Դրանք կենտրոնացած են նեղ հեռանկարի վրա, որը չի ներառում համակողմանի դիտարկում Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության նկատմամբ»,- ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Ֆերգուս Օլդը X-ի իր էջում նշել էր, որ Ադրբեջանում լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակվում է։