Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Սցենարի համաձայն՝ զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումները բերվել են տարբեր աստիճանի մարտական պատրաստության, դուրս են բերվել պահեստային տարածքներ և նշանակման վայրեր, որից հետո ապահովվել է՝ կառավարման մարմինների տեղակայումը տեղանքում և դրանց քողարկումը։
Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։
Զորավարժությունների ընթացքում զինծառայողները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։