Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը՝ ելույթ ունենալով «Ականազերծման գործողությունների եվրոպական թիմի նախաձեռնություն» միջոցառմանը։
Սուլեյմանովը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն այսօր աշխարհի ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է։
«Մինչ օրս օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների ավելի քան 134 հազար հեկտարը մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից։ Առաջին հերթին, ականազերծման աշխատանքներ են իրականացվել այն տարածքներում, որտեղով անցնում են տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերում և այն տարածքներում, որտեղ նախատեսվում էր բնակելի շենքերի կառուցում։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և անվտանգ վնասազերծվել է ավելի քան 119 հազար ական և չպայթած զինամթերք»,- ասել է նա։