Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Սուրեն Սուրենյանց
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է.  Սուրեն Սուրենյանց
12:57     04 03 2024    
«Ցավում ենք, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ՌԴ-ի հետ վարել հարաբերությունների վատթարացման քաղաքականություն», «Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելու հարցում Հայաստանի վերջնական որոշմանը. նրանք պետք է կողմնորոշվեն»:

Այս երկու հայտարարությունների հեղինակը Լավրովն է ու դրանք խիստ վտանգավոր ենթատեքստ են պարունակում Հայաստանի համար:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, որի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, հատկապես իր վերջին հայտարարություններով, որոնցով նա ազդարարեց, թե «Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Հատուկ մանիպուլյացիայի սիրահարների համար արձանագրեմ, որ ես սկզբունքորեն մերժում եմ «մետությունը» և բալանսավորված քաղաքականության հետևողական կողմնակից եմ ու պնդում եմ, որ, այո՜, Փաշինյանը գիտակցված որոշման արդյունքում է գնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման (ինձ համար բացարձակ միևնույն է, որ այս պնդումն անում է նաև Լավրովը, ով ընդամենը փաստն է արձանագրել)՝ դիվերսիֆիկացիայի փոխարեն նախընտրելով ստրատեգիական կողմնորոշման փոփոխության արկածախնդիր քաղաքականությունը:

Մյուս հատուկ արձանագրումս վերաբերում է միջազգային հարաբերություններից չհասկացող մարդկանց, ովքեր մի քանի օր շարունակ պնդում են «արտաբլոկային» Հայաստանի առավելությունները: Այս մարդիկ չեն հասկանում, որ ներկայիս Հայաստանը զրոյական դերակատարություն ունի գլոբալ, անգամ տարածաշրջանային գործընթացների վրա ու, ցավոք, «արտաբլոկային» հեռանկարը դուրս է մեր ինքնուրույն որոշման տիրույթից: Եվ ուրեմն, Փաշինյանի շրջադարձը Հայաստանի համար ոչ թե կոմֆորտ չեզոքություն է ապահովելու, այլ նրան դարձնելու է աշխարհաքաղաքական սուր մրցակցության կռվախնձոր», - գրել է քաղաքագետը:
Zinvor.info

Հեշթեգներ. Սուրենյանց   Հայաստան  


Լրահոս