Փաշինյանը կատարեց Արևմուտքի պատվերը և դարձավ Ռուսաստանի թշնամին. «Հրապարակ»
Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Հայտնի է, որ իշխանության սորոսական թևը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ նրան համարում են ռուսական ազդեցության գործիչ և կասկածներ ունեն, որ Գրիգորյանը խոչընդոտում է Արևմուտքի պլանները Հայաստանում։
Սակայն Մհեր Գրիգորյանին առհասարակ ՔՊ-ում «սվոյ» չեն համարում և կարծում են, որ նրան պետք է իրենց թիմակցով փոխարինել, բայց արժանի փոխարինող չեն գտնում։ Հատկապես լարված են Գրիգորյանի և ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանի հարաբերությունները:
ԱԺ-ում ասում են, որ Մհեր Գրիգորյանն այնպիսի նախագծեր է լոբբինգ անում, որոնք սպասարկում են փողատերերի խավերին։ Եվ չնայած Մհեր Գրիգորյանին հեռացնելու ցանկություն շատերն ունեն, սակայն կառավարության աղբյուրները կարծում են, որ քիչ հավանական է նրա ազատումը, քանի որ նա հմուտ ֆունկցիոներ է, բացի այդ՝ կարևոր ֆունկցիա է իրականացնում` դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը ղեկավարելով», - գրում է թերթը: