Կրեմլը մտադիր է բացատրություն պահանջել Երևանից
Կրեմլը մտադիր է բացատրություն պահանջել Երևանից
15:57     23 02 2024    
Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության սառեցման վերաբերյալ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայկական կողմն այս առնչությամբ որևէ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել։ Մենք պատրաստվում ենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և պարզաբանել այս հայտարարությունների իմաստը»,- ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Կրեմլ  


Լրահոս