35 մլն մանաթ կհատկացվի զինծառայողներին բնակարանով ապահովելու համար
 35 մլն մանաթ կհատկացվի զինծառայողներին բնակարանով ապահովելու համար
17:46     08 02 2024    
Այս տարի պետբյուջեից 35 մլն մանաթ կտրամադրվի՝ բնակարան հատկացնելու հերթացուցակում գտնվող և զինված ուժերում 20 ու ավելի տարի անբասիր ծառայած զինծառայողներին բնակարանով ապահովելու համար։

Այս մասին Zinvor.info-յին հայտարարել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

«Ինչպես գիտեք, կան իրավական շրջանակներ, և գործում է հատուկ հանձնաժողով՝ այդ հարցերը լուծելու համար։ Հանձնաժողովը պարբերաբար նիստեր է անցկացնում, որոնց ժամանակ քննարկվում է՝ բնակարանային հերթում կանգնած զինվորականներին բնակարաններ տրամադրելու հարցը։ Այսինքն՝ այս գործընթացը չի ընդհատվում։ Այս տարի պետբյուջեով այդ նպատակների համար նախատեսված է 35 մլն մանաթ»,- ասել է նախարարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս