Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
  Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
16:41     26 04 2024    
Այսօր՝ Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս առիթով կենտրոնում անցկացվում է հանդիսավոր արարողություն։

Այդ կապակցությամբ մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվել է մեդիա շրջայց։

Նշենք, որ Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 30-ին Ադրբեջանի Աղդամ քաղաքում ստեղծվել է թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոն՝ Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմը վերահսկելու և օրենքի խախտումները կանխելու նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Կենտրոն  


Լրահոս