Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
  Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
17:47     26 04 2024    
Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ապրիլի 26-ին Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ոչ վաղուց հանդիպել են Գերմանիայում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով, պետության ղեկավարը նշել է. «Հաջորդ հանդիպումը ծրագրվելու է Ղազախստանում։ Այսպիսով, մենք լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Բեռլին  


Լրահոս