Չեռնոգորիայի փոխվարչապետ. Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում
  Չեռնոգորիայի փոխվարչապետ.  Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում
10:47     27 04 2024    
Պաշտոնական այցով Չեռնոգորիայի Հանրապետությունում գտնվող Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է՝ այս երկրի փոխվարչապետ Ալեքսա Բեչիչի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժնից, հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել՝ երկու երկրների և խորհրդարանների միջև համագործակցության հարցերի շուրջ։ Նշվել է, որ Ադրբեջանի և Չեռնոգորիայի միջև հարաբերությունների զարգացման ցուցանիշները մի շարք ոլորտներում՝ հնարավորություն են տալիս ընդլայնել համագործակցությունը այլ ոլորտներում։

Ասելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, փոխվարչապետը հայտարարել է, որ Չեռնոգորիան մեծ նշանակություն է տալիս այդ հարաբերություններին։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի նախագահը փոխվարչապետին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել՝ տարածաշրջանում առկա իրավիճակի, երկրի խաղաղարար նախաձեռնությունների, խոշոր շինարարական և այլ խոշոր նախագծերի մասին, որոնք Ադրբեջանը իրականացնում է Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ տնտեսական հարաբերությունները հանդիսանում են երկկողմ համագործակցության հիմնական բաղադրիչներից մեկը։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Չեռնոգորիա   Ադրբեջան