ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում
  ԱՀ ԱԳՆ.  Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում
18:21     26 04 2024    
Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևն անհիմն է և ակնհայտորեն խեղաթյուրում է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Նա ընդգծել է, որ նման միակողմանի և կողմնակալ փաստաթղթերի ընդունումը՝ առանց համարժեք գնահատականի, վաղուց արդեն սովորական է դարձել Եվրախորհրդարանի համար։

«Այս քայլը ոչ այլ ինչ է, քան մի շարք եվրոպական ուժերի բացահայտ քաղաքական պատվեր, որն ուղղված է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա վատթարացմանը։ Եվրախորհրդարանի որոշ խմբերի անդամներ, առաջնորդվելով միայն սեփական նկատառումներով և անձնական շահերով, զբաղված են Ադրբեջանում իրավիճակի խեղաթյուրված պատկերացում ստեղծելով։ Այս կարգի փաստաթղթերի ընդունումը խրախուսողների նպատակն է նաև՝ ուշադրությունը շեղել եվրոպական հասարակության իսկապես հրատապ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներից: Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը միայն բարդացնում են մեր երկրի և Եվրամիության հարաբերությունները. Եվրախորհրդարանին ևս մեկ անգամ կոչ ենք անում՝ դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի դատական գործընթացներին և ներքին գործերին»,- ասել է Ա.Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ   ԱԳՆ  


Լրահոս