Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանի ռեկտորի հետ
 Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանի ռեկտորի հետ
09:25     23 01 2024    
Հունվարի 22-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էրհան Աֆյոնջուի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին:

Ողջունելով հյուրերին՝ Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։ Պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել եղբայրական Թուրքիայի հետ ռազմական կրթության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ։

Նախարարը նշել է ռազմական կրթության ոլորտում փորձի փոխադարձ փոխանակման շահավետ ազդեցությունը զինծառայողների գիտելիքների և ունակությունների մակարդակի բարձրացման վրա։

Պրոֆեսոր Էրհան Աֆյոնջուն, իր հերթին, շնորհավորել է պաշտպանության նախարարին Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման, ինչպես նաև ադրբեջանական բանակի ձեռքբերումների կապակցությամբ։ Նշվել է ռազմական կրթության ոլորտում բարեփոխումների շարունակականության, ինչպես նաև այս ուղղությամբ փոխայցելությունների կարևորությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   ՊՆ  


Լրահոս