Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին
  Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին
11:41     13 01 2024    
ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ՝ այս տարվա հունվարի 12-ին դավադիր հարձակման հետևանքով Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների զոհվելու և վիրավորվելու մասին լուրով՝ ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից «Պենչե-Քիլիթ» հակաահաբեկչական գործողության շրջանում»։

Մենք կիսում ենք ձեր վիշտը։

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում։

Ահաբեկչության դեմ անհաշտ պայքարում մենք միշտ եղբայրական Թուրքիայի զինված ուժերին կողքին ենք, աջակցում ենք ձեզ։
Մաղթում եմ հանգստություն նահատակ դարձած հերոս թուրք զինվորների հոգիներին, խորին ցավակցություն եմ հայտնում նրանց ընտանիքներին, կիսում ենք նրանց վիշտը։ Թող Ամենազորը ապաքինի վիրավորներին։

Ալլահը ողորմի նրանց»:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով  


Լրահոս