Ադրբեջանական բանակում շարունակվում են հրամանատարական հավաքները
  Ադրբեջանական բանակում շարունակվում են հրամանատարական հավաքները
12:28     12 01 2024    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում շարունակվում են հրամանատարական հավաքները:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հավաքների մասնակիցներին մանրամասն պատմվում է տարբեր ինժեներական խոչընդոտների և ականորսիչների մասին, բացատրվում են հակահետևակային և հակատանկային ականների վնասազերծման կանոնները։

Հրամանատարական կազմին ցուցադրվել են մարտական պատրաստության տարբեր պարապմունքներ։ Կատարվել են պայմանական հենակետի զբաղեցման առաջադրանքներ։

Նշենք, որ հրամանատարական հավաքներում հիմնական շեշտը դրված է անհատական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման, ինչպես նաև ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի առաջնորդական որակների կատարելագործման վրա։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս