Ադրբեջանական բանակում դասային որակավորում նշանակելու քննությունները շարունակվում են
  Ադրբեջանական բանակում դասային որակավորում նշանակելու քննությունները շարունակվում են
16:55     10 01 2024    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն անցկացվող՝ ադրբեջանական բանակի սպաներին, ենթասպաներին և գերժամկետային զինծառայողներին դասային որակավորում տալու քննությունները շարունակվում են:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, տարբեր ուսումնական կենտրոններում անցկացվող քննությունների հերթական օրը կատարվել են՝ դժվարին տեղանքում տանկերի և հետևակի մարտական մեքենաների վարման, ինչպես նաև զրահատեխնիկայից և հրաձգային զինատեսակներից կրակային առաջադրանքները։

Նշենք, որ դասային որակավորում տալու քննությունների նպատակն է՝ ստուգել մարտական պատրաստվածությունը, մասնագիտությունների գծով գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև գնահատել զինծառայողների պրոֆեսիոնալիզմը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանական-բանակ  


Լրահոս