Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, պարապմունքների շրջանակներում կոմանդոսները՝ ստացված հետախուզական տեղեկատվության հիման վրա լքել են մշտական տեղակայման կետը և շարժվել ենթադրյալ տարածքի ուղղությամբ, որտեղ պայմանական հակառակորդի դիվերսիոն խումբը ծրագրել է դիվերսիա կատարել: Խորը ներթափանցելով գործողությունների անցկացման տարածք, կոմանդոսները հաջողությամբ կատարել են պայմանական հակառակորդի ժամանակավոր ապաստարանները հայտնաբերելու և պաշարելու, նրան վնասազերծելու, վիրավորներին տարհանելու և այլ գործողություններ։
Դաժան կլիմայական պայմաններում անցկացվող պարապմունքների հիմնական նպատակն է՝ զինծառայողների գործնական հմտությունների կատարելագործումը, ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը և ՝ տեղանքին ու եղանակային պայմաններին համապատասխան քողարկման միջոցների կիրառումը: