Աղդամ եւ Խոջավենդում նոր զորամասեր են բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Աղդամ եւ Խոջավենդում նոր զորամասեր են բացվել.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:11     29 05 2021    
Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ազատագրված տարածքներում շարունակվում է նոր զորամասերի ստեղծման գործընթացը:

Ադրբեջանի ազատագրված տարածքներում նոր զորամասեր են բացվել, տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Աղդամի եւ Խոջավենդի շրջանների տարածքում ծառայության եւ անձնակազմի մարտական գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ կենցաղային պայմանների ապահովման նպատակով շահագործման են հանձնվել մոդուլային տիպի եւս երկու զորամասեր, որոնք բաղկացած են ժամանակակից սարքավորումներով հագեցած տարբեր նշանակության կայանքներից:

Հանրապետության օրվան նվիրված բացման արարողության ժամանակ զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը անձնակազմին է փոխանցել պաշտպանության նախարարի շնորհավորանքները:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս