Թուրքիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
 Թուրքիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
10:52     02 12 2023    
Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ փետրվարյան երկրաշարժերից տուժած Քահրամանմարաշ նահանգ հումանիտար օգնության հերթական խմբաքանակ ուղարկելու համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Թուրքիայի դեսպանը գրել է «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

«Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում եղբայրական Ադրբեջանին, որը կիսեց մեր վիշտը փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո»,- գրել է դեսպանը։

Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեին կից գործող ադրբեջանական սփյուռքի աջակցության հիմնադրամը՝ ցուրտ եղանակի հետ կապված, մարդասիրական օգնություն է ուղարկել՝ 2023 թվականի փետրվարին երկրաշարժերից տուժած Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս