Առանձին համազորային բանակում՝ համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել
 Առանձին համազորային բանակում՝ համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել
20:10     29 11 2023    
«Առանձին համազորային բանակի 2023 թվականի մարտական պատրաստության պլանի» համաձայն՝ համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել՝ ցամաքում և սիմուլյացիոն կենտրոնում՝ ենթակա կազմավորումների և ստորաբաժանումների մասնակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, առաջին փուլում ստորաբաժանումները բերվել են տարբեր աստիճանի մարտական պատրաստության և «Տագնապի» ազդանշանից հետո, հետ են քաշվել այն շրջաններ, որտեղ պետք է անցկացվեն զորավարժությունները։

Բարձրագույն հրամանատարության կողմից առաջադրված խնդիրներին համապատասխան՝ տեղակայված դաշտային և ստացիոնար կառավարման կետերում սկսվել են գործողությունների պլանավորումը և ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ օպտիմալ որոշում կայացնելու համար։

Իրականացվել է՝ շտաբի կողմից ծրագրված գործողությունների տեղանքի հետախուզում. որոշվել են իրենց և հակառակորդի ստորաբաժանումների ծանրության կենտրոնները, ինչպես նաև սահմաները, և ցանկալի արդյունքի հասնելու համար նախապատրաստվել են գործողությունների տարբեր սցենարներ։ Պատրաստված սցենարները կիրառվել են ռազմական խաղերի ժամանակ։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս