Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան
  Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան
10:04     27 11 2023    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ժամանել է Ադրբեջան։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության X-ի էջում։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Թուրքիայի պաշտպանության նախարարին դիմավորել է նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովը։

Յաշար Գյուլերը Բաքվում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս