Ադրբեջանն ու Ուզբեկստանը ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը
 Ադրբեջանն ու Ուզբեկստանը ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը
10:20     24 11 2023    
Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևն ընդունել է` պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ուզբեկստանի պաշտպանության նախարարությանը կից պաշտպանական արդյունաբերության գործակալության տնօրեն Մանսուրջոն Իբոդուլլաևի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի, համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Նշվել է՝ ռազմատեխնիկական ոլորտում ադրբեջանա-ուզբեկական կապերի ընդլայնման համար մեծ ներուժի առկայությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել ճանապարհային քարտեզ՝ հետագա համագործակցության հեռանկարները որոշելու նպատակով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս