Խոջալուի ցեղասպանության առնչությամբ Ռաշիդ Բեգլարյանի ցուցմունքի վերաբերյալ հետաքննություն է կատարվում
  Խոջալուի ցեղասպանության առնչությամբ Ռաշիդ Բեգլարյանի ցուցմունքի վերաբերյալ հետաքննություն է կատարվում
12:18     20 11 2023    
Ադրբեջանի Հանրապետության օկուպացիայից ազատագրված տարածքներում գործող ապօրինի հայկական զինված խմբավորումների կողմից իրականացված՝ ահաբեկչության և ռազմական հանցագործությունների փաստերի բազմակողմանի հետաքննությունը շարունակվում է։

Ինչպես Zinvor.info-յին հայտնում են Պետական անվտանգության ծառայությունից, այս պահին հետաքննություն է տարվում՝ Խոջալուի ցեղասպանության հետ կապված Ռաշիդ Բեգլարյանի ցուցմունքների վերաբերյալ։

Խանքենդի քաղաքի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող գերեվարված ադրբեջանցիներին և միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված այլ անձանց խոշտանգումների, ինչպես նաև խաղաղության և մարդկության դեմ այլ ծանր հանցագործություններ կատարելու, ռազմական հանցագործությունների, ապօրինի հայկական զինված խմբավորումների գործողություններին մասնակցության մեջ կասկածվող Ռ.Բեգլարյանը ձերբակալվել է՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112, 113, 115.2, 279.1 և 318.1 հոդվածներով։

Սույն քրեական գործով բացահայտվել և տուժող են ճանաչվել խոշտանգումների ենթարկված անձինք։ Հարցաքննության ժամանակ Ռ. Բեգլարյանը հայտնել է իր մասնակցությունը՝ 1992 թվականի փետրվարին Խոջալուի ցեղասպանությանը։

Նա հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերի անդամների և նրանց հրամանատարության ներքո գործող անօրինական հայկական զինված կազմավորումների՝ խաղաղ բնակիչներով խիտ բնակեցված Խոջալու քաղաքի վրա հարձակում իրականացնելու վերաբերյալ նախօրոք կազմած պլանով՝ փրկված ադրբեջանցի խաղաղ բնակիչներին խոստանալով ապահովել նրանց անվտանգ անցումը դեպի Աղդամի շրջան Ասկերանի շրջանով, նա և ապօրինի հայկական զինված խմբավորումների անդամները 1992 թվականի փետրվարի 26-ին՝ այն ժամանակ, երբ նակիչները Գարգարչայի ափի երկայնքով շարժվել են Աղդամի շրջանի ուղղությամբ, շրջապատել և գնդակահարել են մոտ 200 խաղաղ բնակիչների, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր էին։ Հանցավոր խմբի անդամների կողմից զոհվածների անձնական իրերը թալանելուց հետո, նրանց դիակները թաղվել են Ասկերանի բերդի մոտ։

Ռաշիդ Բեգլարյանը տեղում ցուցմունք տալով՝ մանրամասն պատմել է ու ցույց տվել այն վայրերը, որտեղ հանցավոր գործողություններ են կատարվել խաղաղ բնակչության նկատմամբ։

Ներկա պահին հետաքննությունը շարունակվում է։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊԱԾ  


Լրահոս