Այս մասին
Zinvor.info-յին հայտնել է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։
Ազայ Գուլիևն ասել է, որ համապատասխան նամակն ուղարկվել է ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված պատվիրակություններին և կազմակերպության միջազգային քարտուղարությանը։
Նամակում ընդգծվում է, որ միակողմանի քննարկումների արդյունքները մի նստաշրջանում, որին չի կարող մասնակցել Ադրբեջանը, անօգուտ և անընդունելի լինելուն զուգահեռ, դրանք բացասաբար կանդրադառնան ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից տարվող խորհրդարանական դիվանագիտության վրա՝ հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և ներդաշնակության խթանման ուղղությամբ:
Նամակում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը հստակ նշում է, որ աշնանային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի շահերին հակասող ցանկացած որոշում կամ հանձնարարական, որին նա չի կարողանա մասնակցել, անվավեր է ճանաչվելու։
Zinvor.info