Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք այս լսումներն ու ելույթները համարում ենք հարված Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններին՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ Ադրբեջանին առաջադրված մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլև խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, մեկնաբանելով սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական միջոցառումներին հանգեցրած իրադարձությունները, անտեսել է այն հիմնական գործոնը, որը դրդել է Ադրբեջանին ձեռնարկել այդ միջոցները՝ մեր տարածքում Հայաստանի զինված ուժերի ավելի քան 10 հազար անդամների անօրինական ներկայությունն էր, ովքեր այնտեղ են գտնվել միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությանը հակառակ։ Թեև ադրբեջանական կողմը բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, բազմիցս նշել է, որ այդ ուժերը սպառնալիքի աղբյուր են տարածաշրջանում և դրանց անհապաղ դուրս բերման կոչ է արել։
«Ամերիկյան կողմը, խոսելով խաղաղ գործընթացի առաջմղման կարևորության մասին, մոռանում է, որ Հայաստանը, արդեն երկու ամսից ավել է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին՝ դանդաղեցնելով այդ գործընթացը։
Ադրբեջանը այն կողմն է, որը նախաձեռնել է խաղաղության համաձայնագրի ստորագրումը և խաղաղ գործընթացը հիմնարար սկզբունքների հիման վրա, ներառյալ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը և հաղորդակցության գծերի բացումը: Պետքարտուղարի օգնականը ձեռնպահ է մնացել չնշելով այն մասին, որ վերջին 3 տարիների ընթացքում այս ուղղություններով Ադրբեջանի գործադրած ջանքերը արգելափակվել են Հայաստանի կողմից։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը միշտ հարգել է այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչը հաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ»,- հայտարարել են ԱԳՆ-ում։
ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ադրբեջանը ոչ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, այլև իր տարածքի գրեթե 30 տարվա օկուպացիայի ընթացքում հավատարիմ է եղել միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, այդ թվում՝ խաղաղ գործընթացին։ Ամերիկյան կողմը, որպես միջնորդներից մեկը, պատասխանատու է Հայաստանին երբեք միջազգային իրավունքին համապատասխան գործելու կոչ չանելու համար։ Ավելին, ԱՄՆ-ն, որն աջակցում էր անջատողական վարչակարգին և միակ երկիրն էր, որը պաշտոնապես ֆինանսավորում էր այն, պարբերաբար կազմակերպել է նրանց ուղևորությունները ԱՄՆ և հանդիպումները այնտեղի պաշտոնյաների հետ, նույնպես պատասխանատվություն է կրում նրա համար, որպեսզի վերջ չդրվի երկակի ստանդարտներին։
Zinvor.info