Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն, ինչ մենք ուզում էինք Ղարաբաղի հարցում, այլևս հնարավոր չէր առնվազն 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո։ Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսենսուս մինուս 1»-ին (մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում միայն մեկ նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա»,- հայտարարել է Փաշինյանը։
Zinvor.info