Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արևմուտքը, որի պլաններն Ուկրաինայում իսպառ ձախողվել են, գիշատչի պես կառչել է Հայաստանից՝ փորձելով պոկել նրան Ռուսաստանից»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան ՀՀ ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի վարչապետի որոշումը, արևմտյան երկրներից Հայաստանին զենք մատակարարելը, Երևանի ու Կիևի մտերմացումը «մեկ շղթայի օղակներ է համարում»։ «Միայն թե ինձ թվում է, որ դա ստրկության շղթա է»,- ասել է Զախարովան:
Zinvor.info