Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մարոկկո
 Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մարոկկո
11:08     13 11 2023    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Մարոկկոյի Թագավորություն։

Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել կառավարությունների միջև երկկողմ համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստ՝ Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Մարոկկոյի Թագավորության կառավարության համանախագահությամբ:

Նախատեսվում են երկկողմ և բազմակողմ հանդիպումներ Մարոկկոյի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև Կրթության, գիտության և մշակույթի համաշխարհային կազմակերպության (ISESCO) գլխավոր տնօրենի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Մարոկկո  


Լրահոս