Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Տաշքենդում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին։
«Ադրբեջանին հաջողվեց վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Մենք հույս ունենք, որ Ղարաբաղը կվերականգնվի և կվերակառուցվի։ Այս առումով մենք պատրաստ ենք, ինչպես նախկինում, աջակցել ձեզ, տրամադրել մեր ծառայությունները, ներառյալ ինժեներական և տեխնիկական, Ղարաբաղի վերականգնման համար։ Իրանական ընկերությունները պատրաստ են օգնել Ադրբեջանի մեր սիրելի բարեկամներին Ղարաբաղի վերականգնման և, ընդհանրապես, Ադրբեջանի զարգացման գործում»,- ընդգծել է Իրանի նախագահը։
Zinvor.info