Գեներալ-մայոր Ռահիմ Ջաֆարով. Ադրբեջանը շարունակում է բարեփոխումները բանակաշինության ոլորտում
  Գեներալ-մայոր Ռահիմ Ջաֆարով.  Ադրբեջանը շարունակում է բարեփոխումները բանակաշինության ոլորտում
09:49     07 11 2023    
Առանձին համազորային բանակում տեղի է ունեցել հերթական ավարտական արարողություն՝ գերժամկետային զինվորական ծառայության զինծառայողների և կին զինծառայողների դասընթացների հաջող ավարտի կապակցությամբ։

Ըստ Zinvor.info-յի, միջոցառմանը ելույթ ունեցողները նշել են, որ ադրբեջանական բանակի հաջող մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձի կիրառման միջոցով դասընթացների շրջանակներում անցկացված՝ ֆիզիկական պատրաստության, համազորային հատուկ պարապմունքները մեծ դեր են խաղում անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:

Առանձին համազորային բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռահիմ Ջաֆարովը հայտարարել է, որ աշխարհում ամենաուժեղ բանակներից մեկը հանդիսացող ադրբեջանական բանակը, հաջողությամբ շարունակում է իր առաքելությունը՝ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։ Նա ընդգծել է, որ տարածքային ամբողջականության ապահովումից հետո էլ, Ադրբեջանը շարունակում է բարեփոխումները բանակաշինության ոլորտում և կարևոր քայլերը Զինված ուժերի հետագա հզորացման ուղղությամբ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռահիմ-Ջաֆարով  


Լրահոս