Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Համայնքի մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆիգարը «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. մեր նյութական և մշակութային ժառանգությունը պատմական հողերում» գրքի շնորհանդեսի ժամանակ:
Նա նշել է, որ Հայաստանում ադրբեջանական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչնչացվել է նույնիսկ մինչ ադրբեջանցիների տեղահանումը. «Արևմտյան Ադրբեջանում ավերվել է ավելի քան 300 մզկիթ և մոտ 500 գերեզմանոց»։
Համայնքի մամուլի քարտուղարը անհեթեթ է անվանել միջազգային կառույցների հայտարարությունները Ղարաբաղում քրիստոնեական հուշարձաններին սպառնացող վտանգի մասին՝ հիշեցնելով, որ հենց Ադրբեջանի պետբյուջեի հաշվին են այդ հուշարձանները վերականգնվում.
«Մենք որևէ կոչ կամ դատապարտում չենք տեսնում ադրբեջանցիների ոչնչացված մշակութային ժառանգության օբյեկտների հետ կապված։ Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում հրաժարվել երկակի չափանիշներից և բռնել արդար դիրքորոշում»։