Իլհամ Ալիևը այցով ժամանել է Ղազախստան
  Իլհամ Ալիևը այցով ժամանել է Ղազախստան
15:04     02 11 2023    
Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով ժամանել է Ղազախստան՝ մասնակցելու Թուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է շարվել ի պատիվ պետության ղեկավարի։ Իլհամ Ալիևին դիմավորել են Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը և այլ պաշտոնատար անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ղազախստան  


Լրահոս