Պաշտպանության և անվտանգության ծախսերը 2024 թվականին կավելանան 6 տոկոսով
  Պաշտպանության և անվտանգության ծախսերը 2024 թվականին կավելանան 6 տոկոսով
13:18     02 11 2023    
Հաջորդ տարի պաշտպանության և ազգային անվտանգության գծով ծախսերը կկազմեն 6 մլրդ 421 մլն մանաթ, ինչը կազմում է պետական բյուջեի ծախսերի 17,5%-ը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

«Այս ցուցանիշը 366 միլիոն մանաթով կամ 6 տոկոսով գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը։ Միջոցները կուղղվեն ադրբեջանական բանակի մարտունակության, Զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի և պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացմանը, սահմանների անձեռնմխելիության ապահովմանը, զինծառայողների սոցիալական ապահովության և ծառայության պայմանների բարելավմանը»,- ասել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պաշտպանություն   Անվտանգություն  


Լրահոս