Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, մասնակիցները մանրամասն տեղեկատվություն են ստացել տարածաշրջանային դիվանագիտական կառույցների մասին Էստոնիայի դիվանագիտության դպրոցի տնօրեն Էկկե Նիմմինի, ADA համալսարանի պրոռեկտորի խորհրդական, IDD-ի փոխտնօրեն Այգուն Հաջիևայի ներկայացմամբ:
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մասնակիցներին պատմել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման և տարածաշրջանում խաղաղության կառուցման գործընթացի մասին։
Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն տեղեկացրել է Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականության մասին։
Միջոցառմանը ներկա օտարերկրյա փորձագետները խոսել են Սևծովյան տարածաշրջանում առկա ժամանակակից մարտահրավերների, համագործակցության հեռանկարների և առաջնահերթությունների մասին։