Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այսօր Բաքվի Գարադաղի շրջանի «Gobu Park 3» բնակելի համալիրից Լաչին քաղաք է ուղևորվել 16 ընտանիք (59 մարդ)։
Եվս 4 ընտանիք (11 հոգի) լքել են Բեյլագանի և Շամախիի շրջանների իրենց բնակավայրերը և կմիանան Հորադիզ քաղաք վերադարձողների քարավանին։
Լաչինում վերաբնակեցված ընտանիքները կտեղավորվեն այն տներում, որտեղ նրանք նախկինում ապրել են, և որոնք օկուպացիայի ավարտից հետո վերականգնվել կամ վերակառուցվել են պետության ղեկավարի հանձնարարությամբ։
Այսպիսով, Լաչին քաղաքում կապահովվի 315 ընտանիքի կամ 1205 մարդու մշտական բնակություն։