ՌԴ ՊՆ-ն փոխել է Ղարաբաղում խաղաղապահների գործողության գոտու անվանումը
  ՌԴ ՊՆ-ն փոխել է Ղարաբաղում խաղաղապահների գործողության գոտու անվանումը
10:08     28 10 2023    
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողության գոտին վերանվանել է «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»։

Այս մասին, ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նշված է ռազմական գերատեսչության տեղեկագրում:

Նախկինում ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրերում գործողությունների գոտին կոչվում էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։

Հոկտեմբերի 27-ի տեղեկագրում նշվում է, որ ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Խանքենդիի շրջանում երկու դիտակետ է տեղադրվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Խաղաղապահներ  


Լրահոս