Տոնոյան. Հայաստանի բանակը չի կարող ռազմական դիմադրություն ցուցաբերել Ադրբեջանին
  Տոնոյան.  Հայաստանի բանակը չի կարող ռազմական դիմադրություն ցուցաբերել Ադրբեջանին
16:46     26 10 2023    
«Վերջին երեք տարիները ցույց տվեցին այն դառը իրականությունը, որ այսօր մենք ի վիճակի չենք դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Հայաստանի շահերը պաշտպանելու համար։ Նախ՝ մենք ի վիճակի չենք լիարժեք ռազմական դիմադրություն ցույց տալ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, բլոգեր Վահե Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը։

«Խորքային պատճառներից մեկն այն է, որ 1994 թվականից սկսած 26 տարի շարունակ Հայաստանի Զինված ուժերը պաշտպանական դիրք որդեգրելու արդյունքում ենթարկվել են ակնհայտ լճացման, ինչը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձեց չեզոքացնել դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցության միջոցով (կրթական ծրագրեր, վարժանքներ, զորավարժություններ) և վերջապես՝ Հայաստանում ռազմական ներկայությամբ։

Այսօրվա պայմաններում Հայաստանի Զինված ուժերը չունեն ղարաբաղցիների անվտանգությունն ապահովելու նախկին «մոտիվացիան», չունեն հուսալի ռազմական համագործակցություն այնպիսի ռազմական ուժի հետ, որը հնարավորություններ կստեղծեր անվտանգության նոր միջավայրի ձևավորման և նոր, ժամանակակից հնարավորությունների ստեղծման համար», - ասել է նախկին նախարարը, ով ժամանակին Ադրբեջանին սպառնում էր տարածքների կորստով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Տոնոյան  


Լրահոս