Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին լրագրողներին ասել է՝ պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը չի պատասխանել այն հարցին, թե ե՞րբ կստորագրվի Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության, մասնավորապես՝ սպառազինությունների մատակարարման համաձայնագիր։ Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը լրատվամիջոցներին խորհուրդ է տվել այս հարցով դիմել պաշտպանության նախարարությանը։
Լրագրողի այն հարցին, թե համաձայնագրի հնարավոր ստորագրումը ազդանշան է արդյոք նրա, որ Հայաստանը ընդլայնում է ռազմաքաղաքական համագործակցության շրջանակը, Քոչարյանը դրական է պատասխանել:
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմը ցույց է տվել, որ Հայաստանը պետք է լուրջ աշխատանք տանի բոլոր հարթակներում:
Zinvor.info