Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, զորավարժությունները կիրականացվեն մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում և Ադրբեջանի ազատագրված տարածքներում։
Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է լինելու՝ զորքերի փոխգործակցության մարտական ներդաշնակության ապահովումը, կառավարման կատարելագործումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։
Զորավարժություններին, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 23-25-ը, կներգրավեն՝ երկու եղբայրական երկրների տարբեր զորատեսակների տեխնիկա, հրետանային և ավիացիոն միջոցներ, ինչպես նաև ինժեներական տեխնիկա և փոքր նավակներ։