Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, պաշտպանության գերատեսչությունում հիշեցրել են, որ զորավարժությունները ուղղված են՝ զորքերի փոխգործակցության ժամանակ մարտական համերաշխության ապահովմանը, կառավարման բարելավմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։
«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023 զորավարժությունները» կմեկնարեն վաղը։ F-16 ինքնաթիռները, որոնք կմասնակցեն զորավարժություններին, արդեն գտնվում են Ադրբեջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 23-25-ը ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում և ազատագրված տարածքներում։
Zinvor.info