Հայաստանը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր է ստացել
Հայաստանը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր է ստացել
17:56     20 10 2023    
Հայաստանը հրավեր է ստացել իրանական կողմից՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով, հանդիպումը նախատեսված է Թեհրանում, ներկա պահին իրանցի գործընկերների հետ մշակվում են հանդիպման մանրամասները, վերջնական որոշում դեռ չկա։ Կոստանյանը պարզաբանել է, որ հրավերը հասցեագրվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է նշված ձևաչափով բանակցությունների։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   3+3