Առանձին համազորային բանակի ստորաբաժանումները պատրաստվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժություններին
  Առանձին համազորային բանակի ստորաբաժանումները պատրաստվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժություններին
13:15     20 10 2023    
Շարունակվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք կանցկացվեն Ադրբեջանում և նվիրված կլինեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զորավարժություններին ներգրավված Առանձին համազորային բանակի ստորաբաժանումները լքել են մշտական տեղակայման վայրերը և շարժվել դեպի նոր դիրքեր, կատարել են մարտական տեխնիկայի մարտական վիճակի բերելու նորմատիվները:

Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների, ռազմական տեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ հոկտեմբերի 23-25-ը անցկացվելիք համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել զորքերի փոխգործակցության մարտական համակարգումը, կատարելագործել կառավարումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակի հետագա բարձրացումը:

Zinvor.info

Հեշթեգներ. Առանձին-համազորային-բանակ  


Լրահոս