Ադրբեջանցի զինծառայողները՝ Պակիստանում կայացած ռազմական շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
  Ադրբեջանցի զինծառայողները՝ Պակիստանում կայացած ռազմական շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21:20     14 08 2025    
Օգոստոսի 13-ին Պակիստանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել «Անկախության օրվան» և «Արդարության հաղթանակին» նվիրված ռազմական շքերթ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

Շքերթին, Պակիստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մեկտեղ, հետևել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը, Պակիստանի Իսլամական Հանրապետությունում մեր երկրի դեսպանատան և ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև այլ պաշտոնական հյուրեր։

Զինվորական շքերթին, որին մասնակցել են տարբեր երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, Ադրբեջանը ներկայացրել է ադրբեջանական բանակի շքերթային հաշվարկը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան