Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են Agile Spirit-2025 զորավարժություններին
 Ադրբեջանցի զինծառայողները մասնակցում են Agile Spirit-2025 զորավարժություններին
14:27     07 08 2025    
Ադրբեջանական բանակի զինծառայողների խումբը որպես դիտորդ մասնակցում է Agile Spirit-2025 զորավարժություններին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, Agile Spirit-2025 զորավարժությունների օդադեսանտային բաղադրիչը, որի սկզբնական փուլը անցկացվել է համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունների ձևաչափով Վազիանիի և Նորիո ուսումնական կենտրոններում (Վրաստան), կատարվել է Թուրքիայում։

Զորավարժությունների նպատակն է ապահովել խաղաղությունն ու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում, բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և դաշինքի գործընկերների Զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը ու գործառնական կարողությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս