Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։
Դատական նիստին ներկա էին մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։
Դատավոր Զեյնալ Աղաևը դատական գործընթացին առաջին անգամ մասնակցող տուժողներին ներկայացրել է դատարանի կազմը, պետական մեղադրանքը պաշտպանող դատախազներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին, նրանց բացատրվել են օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
Հետո ցուցմունք են տվել տուժողները:
Դատական նիստի ընթացքում տուժողները նաև պատասխանել են մեղադրյալների, նրանց պաշտպանների և տուժողների ներկայացուցիչների հարցերին։
Դատավարությունը կշարունակվի օգոստոսի 25-ին։