Իլհամ Ալիևի այցը Խանքենդի հայտնվել է վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
  Իլհամ Ալիևի այցը Խանքենդի հայտնվել է վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
11:39     16 10 2023    
Վրաստանի ազդեցիկ լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձնում նախագահ Իլհամ Ալիևի՝ Խանքենդի կատարած այցի և այնտեղ Ադրբեջանի պետական դրոշի բարձրացման մասին լուրերին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ interpressnews.ge-ն, amnebi.ge-ն, qafqazturk.com-ը, aktual.ge-ն, realnews.ge-ն, 24news.ge-ն, interpress.ge-ն և մի շարք այլ պորտալներ այս մասին նյութեր են հրապարակել ադրբեջաներեն, ռուսերեն և վրացերեն:

Հրապարակումներում հաղորդվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Խանքենդի և Խոջալու քաղաքներ, օկուպացիայից ազատագրված այլ բնակավայրեր կատարած այցի և դրանցում Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի բարձրացման մասին։

Նշվում է, որ հայ անջատողականներն արժանի պատիժ են ստացել։ Վրացական լրատվամիջոցները վկայակոչում են նաև պետության ղեկավարի հայտարարությունները Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի զարգացմանն ու բարգավաճմանը միտված նախագծերի վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս